ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է, որ հանրաքվեի նպատակը ՍԴ կազմից ազատվելն ու ՍԴ-ն իշխանության համար ցանկալի թեկնածուներով համալրելն է: «Մեզ մեղադրում են ու մեղադրելու են հնարավոր բոլոր բաների մեջ, մարդակերության մեջ էլ կարող են մեղադրել, միայն թե ինչ-որ կերպ խաթարեն այդ գործընթացը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, որ «ոչ»-ի շտաբի ձևավորմանը չեն միանալու, Սիմոնյանն ասաց, որ ովքեր հայտարարում են, որ «ոչ»-ի շտաբ չեն ձևավորելու, հասկանում են, որ հանրաքվեի արդյունքները դրական են լինելու: Հարցին, թե ամեն դեպքում, եթե «Ոչ»-ի շտաբ չձավորվի, ո՞ւմ դեմ են պայքարելու քարոզարշավի ժամանակ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ օրենքը դրա կարգավորումները տվել է՝ վստահություն հայտնելով, որ «Ոչ»-ի շտաբ կձևավորվի:
«Վստահ եմ, որ կձևավորվի, որովհետև «սուրբ տեղը» դատարկ չի մնա», - ասաց Սիմոնյանը: