Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դավիթ Հարությունյան. «Լույս»-ի շրջանավարտը գիտակցում է՝ իր ստացած գիտելիքները պետք է վերադարձնի հայ աշխարհին

Դավիթ Հարությունյան. «Լույս»-ի շրջանավարտը գիտակցում է՝ իր ստացած գիտելիքները պետք է վերադարձնի հայ աշխարհին
12.02.2020 | 14:51

Նպատակ ունենք կրթելու հայ մասնագետներին՝ ինչ է բլոկչեյնը, ինչպես է օգտագործվում, նրա տեսլականը՝ «Լույս» հիմնադրամի 2019-ի արդյունքները ներկայացնելիս ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը։ «Նախատեսում ենք նաև հետազոտական աշխատանքներ, որոնք գործնական արդյունքներ են ստեղծելու։ Սա մենք անում ենք համատեղ՝ մեր գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ, որ այս աշխատանքներին մասնակցում են «Լույս»-ի որոշ շահառուներ։ Միաժամանակ շատ ուրախ ենք, որ մեր շրջանավարտների մի մեծ հատված իմաստություն է ձեռք բերել, այլ՝ ոչ միայն գիտելիք։ Դա այն հատվածն է, որը գիտակցում է՝ իր ստացած գիտելիքները պետք է վերադարձնի հայ աշխարհին, համայնքին, ոչ թե՝ «Լույս»-ին», - ասաց նա։


Առանց գործողության՝ զուտ գիտելիքի կուտակումը ոչինչ է։ Դրա համար պետք է ստեղծել ենթակառուցվածքներ, ինչը և արեցինք 2019 թվականին՝ «Լույս» հիմնադրամի նպատակները ներկայացնելիս ասաց Դավիթ Հարությունյանը։
«Դրանք նպատակ ունեն ծառայելու ոչ միայն «Լույս»-ի շրջանավարտներին, այլ յուրաքանչյուր մասնագետի, որ կիսում է Հայաստանի զարգացման մեր առաքելությունն ու տեսլականը։ Մենք ստեղծեցինք նաև հետազոտական կենտրոն, որը զբաղվում է բավական լայն շրջանակի հարցերով՝ իրավունք, տնտեսություն, անվտանգություն, արտաքին քաղաքականություն։ Մենք ստեղծեցինք նյութեր, որոնք մի քանի նպատակ են հետապնդում։ Ո՞ւմ համար են նախատեսված. առաջին հերթին՝ քաղաքականությամբ զբաղվողների, նաև լրագրողների համար, որովհետև շատ հաճախ ստանում ենք հաշվետվություններ, որոնք մանրամասներ չեն պարունակում։ Մենք փորձում ենք դրանք վերծանել, որպեսզի լրագրողները, օգտվելով այդ վերծանումներից, պատրաստեն շատ ավելի որակյալ աշխատանքներ։ Այս աշխատանքը շարունակելու ենք», - ասաց Դավիթ Հարությունյանը։

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ