Վերմոնտ նահանգից ԱՄՆ սենատոր Բեռնի Սանդերսը Նյու Հեմփշիրում անցկացված դեմոկրատների նախնական ընտրություններում հաղթում է: Նման կանխատեսմամբ հանդես է եկել NBC հեռուստաընկերությունը՝ քվեաթերթիկների 86 տոկոսի մշակումից հետո: NBC-ի կարծիքով՝ Սանդերսը, որն ստացել է 26.1 տոկոս ընտրողների աջակցությունը, արդեն բաց չի թողի առաջնորդությունը: Սանդերսի հաղթանակի համար վստահ են նաև CNN և ABC հեռուստաընկերությունները: