Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իշխանությունը 2,5-2,7 մլրդ դրամ է ծախսելու հանրաքվեի համար

Իշխանությունը 2,5-2,7 մլրդ դրամ է ծախսելու հանրաքվեի համար
12.02.2020 | 14:52

Երկիրը սոդոմ-գոմոր դարձնելու գործընթացը շարունակվում է․ գրում է hraparak.am-ը։ Մի կողմից՝ բողոքող մարդկանց նոր խմբեր են փողոց դուրս գալիս․ նախօրեին ակցիաներ էին անում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները, երթուղայինների վարորդները, Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատողները։ Մյուս կողմից՝ բողոքում են մարզերի բնակիչները, հատկապես՝ համայնքների խոշորացման հետ կապված։ Երեկ էլ որոշ պետական հիմնարկների աշխատողներ էին ահազանգում, թե աշխատավարձն է ուշանում։ Հընթացս իշխանությունը որոշել է 2,5-2,7 միլիարդ դրամ ծախսել հանրաքվեի վրա, որի ժամանակ մեր ազգաբնակչությունը գնալու է ընտրատեղամասեր ընդամենը մի նախադասություն 2015-ի Սահմանադրության անցումային դրույթներում չեղյալ անելու համար, որ 7 դատավոր զրկվեն իրենց պաշտոններից։ Իսկ դրանից որոշ ժամանակ անց Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովը նոր Սահմանադրություն է մշակելու, եւ մենք կրկին գնալու ենք հանրաքվեի ու նորից մի 3 միլիարդ փող ենք ծախսելու մեր սուղ բյուջեից՝ այս անգամ Սահմանադրության ամբողջական տեքստի հետ կապված մեր կարծիքը հայտնելու համար։


Երբ փորձում ես այս քայլերն ու պահվածքը խելամտության, տրամաբանության շրջանակներում տեղավորել, հասկանում ես, որ անիմաստ է։ Տրամաբանությունն ինչ-որ պահից լքել է մեր երկիրը, գոնե՝ մեր իշխանություններին։ Եվ մեզ պարտադրել է ապրել անտրամաբանական ու անհեթեթ քայլերի, անիմաստ գործողությունների, անբացատրելի որոշումների մի ժամանակաշրջանում, երբ լավագույն ելքը «թուլանալն ու հաճույք ստանալն է»։

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ