Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Հանրաքվեի մասին» օրենքը առաջին նախադեպն է, որ չի ուղարկվել Վենետիկ

«Հանրաքվեի մասին» օրենքը առաջին նախադեպն է, որ չի ուղարկվել Վենետիկ
12.02.2020 | 14:54

«Հրապարակը» գրում է. «Սահմանադրական դատարանը նորմալ, բնականոն հունով իր գործն է անում` ոչ մի ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում իր շուրջը․այսօր ՍԴ ենք հրավիրել արդարադատության նախարարին՝ միջազգային պայմանագիր ենք քննարկելու, զեկուցողն ինքն է»,- երեկ ասաց ՍԴ մեր աղբյուրը: «Նաև իրավական հոդվածների մրցույթ ենք հայտարարել՝ մինչև հունիսի 5-ը, նույն օրը պատրաստվում ենք տոնել ՍԴ-ի ձևավորման 25-ամյակը»: Բա հանրաքվե՞ն։ «Կարծում եմ` Հայաստանի հպարտ քաղաքացին հակաօրինական ճանապարհով չի գնա»: Իսկ կա՞ դատավոր, որ հնարավոր է` վաղաժամ թոշակի գնա․ Ֆելիքս Թոխյանի անունն են հոլովում։

«Այս պահին` ոչ, բոլորն ակտիվ աշխատում են, բացառությամբ մեկի։ Փաստ է, որ իշխանություններն ինչ քայլ արել են, սխալ է դուրս եկել, այս մեկը ևս բացառություն չէ՝ կարճաժամկետ կտրվածքով գուցե թվացյալ հաջողություններ ունեն, սակայն երկարաժամկետով չեն կարող հաջողություն ունենալ՝ 3 պատճառով. իրենց նպատակներում անազնիվ են, այդ ամենը չեն անում արդարադատության համակարգը բարեփոխելու ազնիվ մղումով։ Գործողություններն ապօրինի են. օրենքներից հատկապես ընտրում են այն, ինչ չի կարելի անել, և անցնող ամեն օր իրենց դարձնում է ավելի խոցելի։ Տեսեք` Արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ նախարարը խոսել է Բուքիքիոյի հետ, ու ոչ մի բառ, թե ինչ։ Հանրաքվեի մասին օրենքը առաջին նախադեպն է, որ չի ուղարկվել Վենետիկ: Չի բացառվում, որ Բուքիքիոն եզրակացություն գրի, ներկայացնի ԵԽ, ասել է թե` երկիրն ավելորդ թուլացնում ենք»:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ