Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵՄ-ն քննադատել է Ադրբեջանի ընտրությունները

ԵՄ-ն քննադատել է Ադրբեջանի ընտրությունները
12.02.2020 | 14:55

ԵՄ-ն արտաքին հարաբերությունների ծառայությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականով` չնայած մեծ թվով թեկնածուներին` սահմանափակ օրենսդրությունն ու քաղաքական միջավայրն ընտրությունների ընթացքում խանգարել են իրական մրցակցությանը: Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ բոյկոտել են ընտրությունները սահմանափակ պայմանների պատճառով, իսկ մի քանի թեկնածուներ զրկվել են ընտրություններին մասնակցելու իրավունքից Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ազատ ընտրությունների իրավունքի վերաբերյալ որոշումները կատարելու անկարողության պատճառով: «Ինչպես ընդգծում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը, ձայների հաշվարկում զգալի խախտումները հատուկ մտահոգություններ են առաջացնում: Եվրամիությունը ցավում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները չեն իրականացվում»,-ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ