Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ծառուկյանը կընտրի 3-րդ ճանապարհը

Ծառուկյանը կընտրի 3-րդ ճանապարհը
12.02.2020 | 14:57

«Հրապարակը» գրել է. «ԲՀԿ-ն կարծես հավակնում է ԼՀԿ-ից խլել «երրորդ ճանապարհի» մենաշնորհը։ Երեկ ԲՀԿ-ում խոսում էին, որ հանրաքվեի հարցով չեն ընտրի ոչ «այո»-ի, ոչ էլ «ոչ»-ի ճանապարհը, կգնան երրորդ ճանապարհով՝ դիտորդի։ Առաջիկա օրերին կուսակցությունը, հավանաբար, հայտարարություն կտարածի, մոտավորապես այն բովանդակությամբ, որ իրենց համար կարևորը ժողովրդի կարծիքն է՝ հանրաքվեի արդյունքում ժողովուրդն ինչ որոշում կայացնի, այն էլ ԲՀԿ-ի համար կլինի ընդունելի։ Չնայած երեկ Գագիկ Ծառուկյանը հերքեց Նիկոլ Փաշինյանի հետ այս հարցով հանդիպելու և քննարկում ունենալու մասին հարցը, բայց տեղեկություններ տարածվեցին, որ քաղաքական առևտուր է կայացել՝ իշխանությունը կարճել է Ծառուկյանի որդու և մերձավորների հետ կապված որոշ գործեր, մի շարք այլ հարցերում ևս զիջումների է գնացել»:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ