Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վարչապետի որոշմամբ ստեղծվում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Վարչապետի որոշմամբ ստեղծվում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով
12.02.2020 | 14:59

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշմամբ`


1. Ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:

2. Հաստատել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝
1) հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը»,- ասված է որոշման մեջ:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ