Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալեն Սիմոնյանը բացառում է մինչև հանրաքվեն ՍԴ բոլոր անդամների հրաժարական տալը

Ալեն Սիմոնյանը բացառում է մինչև հանրաքվեն ՍԴ բոլոր անդամների հրաժարական տալը
12.02.2020 | 15:00

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բացառում է, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն Սահմանադրական դատարանի յոթ անդամները հրաժարական տան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե կկայանա՞ հանրաքվեն՝ նրանց հրաժարականի դեպքում: «Ենթադրում եմ, որ հանրաքվեն, այնուամենայնիվ, կկայանա: Ինչ արդյունքներ կլինեն, չեմ կարող ասել: Բացառում եմ, որ բոլորը հրաժարական կտան: Չեմ կարծում, որ բոլորը նման համարձակ քայլի կգնան»,- ասաց Սիմոնյանը:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ