Փետրվարի 12-ին Թուրքիան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ է ուղարկել Սիրիա՝ հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Նրա տվյալներով՝ թուրքական նոր համալրումը լուսաբացին հատել է սիրիական սահմանը եւ առաջ շարժվել Հալեպի նահանգի արեւմտյան շրջանների ուղղությամբ: Թուրք զինվորականներն ստեղծում են հսկողության նոր կետ, որը կտեղավորվի Աթարիբ եւ Էլ-Ջինա բնակավայրերի միջեւ ձգվող ճանապարհին: Փետրվարի 8-ին Անադոլու գործակալությունը հայտնել Էր, որ Թուրքիայի կողմից դեպի սիրիական սահման է ուղարկվել 300 բեռնատարներից ու զրահամեքենաներից բաղկացած շարասյուն: Նրա տեղեկությունների համաձայն, թուրքական ուժերի փոխադրում Է իրականացվում վերջին մի քանի օրվա ընթացքում: Փետրվարի 11-ին Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ թուրքական կողմը խախտում Է արաբական հանրապետության ինքնիշխանությունը՝ «լրացուցիչ ուժեր տեղաբաշխելով Իդլիբի ու Հալեպի նահանգներում, ինչպես նաեւ հարվածներ հասցնելով սիրիական տարածքներին, որտեղ կան խաղաղ բնակիչներ, եւ մի շարք ռազմական օբյեկտների»:
Դամասկոսում պնդում են, որ Անկարայի գործողություններն ուղղված են «ելուզակային կազմավորումներին փրկելուն», որոնք պարտություն են կրում սիրիական բանակի հարձակման հետեւանքով: