Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակը՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցի մասին ասել է, թե ռուս-թուրքական պատվիրակությունների հանդիպումների պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երկու կողմի զինվորականների պատվիրակությունները կհանդիպեն Թուրքիայում, իսկ դիվանագետների, պաշտպանության և հետախուզության ոլորտների ներկայացուցիչների պատվիրակությունը բանակցություններ կվարի Մոսկվայում: Սիրիայի Իդլիբ նահանգում Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև մարտերը շարունակվում են: Մոսկվան ու Անկարան աջակցում են հակադիր կողմերին: