Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արցախում 2 ժամկետային զինծառայողներ են զոհվել

Արցախում 2 ժամկետային զինծառայողներ են զոհվել
12.02.2020 | 21:44

Արցախում այսօր 2 ժամկետային զինծառայողներ են զոհվել՝ տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արցախի պաշտպանության բանակը հայտնեց, որ այսօր՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: ՊԲ-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամի 13:00-ի սահմաններում, մեկ այլ զորամասի պահպանության տեղամասում՝ հարավային ուղղությամբ տեղակայված, կրկին չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը: Դեպքերի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ