Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ՝ ընտրական տուրիզմ

Նիկոլ Փաշինյան. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով ստեղծում ենք տուրիզմի նոր տեսակ՝ ընտրական տուրիզմ
12.02.2020 | 21:45

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ազդեցություն չի ունենա տնտեսության վրա, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«2018-ի փորձը ցույց տվեց, որ ՀՀ տնտեսության վրա ազդող հիմնական գործոնը ապագայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած վստահությունն է: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների վստահությունը ապագայի հանդեպ ավելի կուժեղանա, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունն էլ ավելի կմեծանա: Համոզված եմ, որ քարոզարշավը ոչ միայն բացասական ադյունք չի ունեն տնտեսության վրա, այլև կունենա աշխուժացնող արդյունք», - ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները պատրաստվում են գալ Հայաստան քվեարկելու համար.
«Այնպես որ ստեղծում ենք տուրիզմի մի նոր տեսակ, որը կոչվում է ընտրական տուրիզմ», - ասաց Փաշինյանը: Նիստերի դահլիճից Փաշինյանին հուշեցին, որ տուրիզմի այդ տեսակը նորություն չէ, Փաշինյանն էլ արձագանքեց՝ «ափսոս»:


Նա կոչ արեց բոլորին գալ Հայաստան՝ նշելով, որ այժմ հնարավոր է անհամեմատ ցածր գներով ավիատոմսեր:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ