Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԲՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն քննարկելու համար

ԲՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն քննարկելու համար
12.02.2020 | 21:46

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն քննարելու համար ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ կհրավիրի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Մեր գործելաոճին համապատասխան որոշել ենք քաղխորհրդի նիստ հրավիրել, որտեղ խնդրի վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն կունենան ոչ միայն մեր խմբակցության գործիչներն, այլև կուսակցության անդամները նաև տարածքային կառույցներից, պետք է բոլորի լսել, նոր կկայացվի որոշում», - ասաց Պետրոսյանը։ Պատգամավոր նկատեց` ինքն ունի իր անձնական կարծիքը ու շարունակում է պնդել, որ դեմ է հանրաքվեին:


Հարցին, եթե Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու գործընթացը հակաիրավական է, ինչո՞ւ ԲՀԿ-ն չի միանում ԼՀԿ-ին ու դիմում ՍԴ վիճարկելու որոշումը՝ Պետրոսյանն ասաց. «Մենք որևէ մեկին միանալու խնդիր չունենք: Այդպիսի հստակ արտահայտված, պաշտոնական արտահայտություն ստացած առաջարկ ԼՀԿ-ից չեմ տեսել»:
Անդրադառնալով «ոչ»-ի շտաբի ձևավորմանը չմիանալուն՝ Պետրոսյանն ասաց.
««Ոչ»- ի շտաբ չձևավորելը չի նշանակում, որ մենք «այո» ենք ասում»:
Պետրոսյանը հերքեց լուրերը, որ ԲՀԿ-ն իշխանությունների հետ համաձայնության է եկել հանրաքվեի մասով, իսկ հարցը քննարկելու նպատակով ԲՀԿ առաջնորդը հանդիպել է Փաշինյանի հետ: Պետրոսյանը հիշեցրեց՝ Գագիկ Ծառուկյանն անձամբ անդրադարձել է այդ հարցին ու հերքել իր ու Փաշինյանի հանդիպումը:


«Սրանից ավելի ի՞նչ պետք է անի, հո Ծառուկյանը հետը վիդեոկամերա չպիտի ման տա, ասի՝ «նայեք, էս ժամին ստեղ եմ եղել, էն պահին՝ ընդեղ»», - ավելացրեց նա:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ