Էլիտար զորամաս գոյություն չունի, Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: «Լրատվամիջոցներում և սոցցանցերի միջոցով տարածված անվանում է: Բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու են, ԱՀ պաշտպանության նախարարի կողմից պատժվել են, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն կամ էլ իրենց պատասխանատվությունը նախաքննության ընթացքում կորոշվի՝ ձերբակալվում են կամ կալանավորվում», - ասաց նախարարը: