Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մհեր Գրիգորյանը՝ ավտոներկրողների խնդիրների մասին

Մհեր Գրիգորյանը՝ ավտոներկրողների խնդիրների մասին
12.02.2020 | 21:48

Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրեց ավտոներկրողների խնդիրները, որոնց հետ ավելի վաղ հանդիպում էր ունեցել: Նրա խոսքով՝ 2019-ին Հայաստան է ներկրվել է 189 000 ավտոմեքենա, 22000 արտահանվել է Ղազախստան, 37000-ը՝ Ռուսաստան. «Նշանակում է, որ մեր հանրապետությունում 130 000 մեքենայից ավելի մնացել են, որոնց մեծ մասը իրացման ակնկալիքով է»,- ասաց նա:


Ղազախական իշխանությունները հորդորել էին հայկական համարանիշներով մեքենաներ ունեցող Ղազախստանի քաղաքացիներին հաշվառել մեքենաներն իրենց երկրում, նրանք արդեն հայ ավտոներկրողներից մեքենաներ չեն գնել: «Հունվարի 1-ից հետո ավտոներկրողներն իրենց մեքենաների իրացման հետ կապված որոշակի խնդիրների առաջ են կանգնել: Մարդիկ իրենց ռիսկերն ունեն, վարկեր են վերցրել, խնդիրներ կան: Իրավական առումով՝ հաշվի առնելով հաշվառման հետ կապված հայտնի պատմությունները, մենք խնդիր ունե՞նք: Կառավարությունն ինչ է մտածում ԵԱՏՄ շրջանակում ազատ տեղաշարժի իրավունքը պահպանելու հետ կապված քայլեր իրականացնելու ուղղությամբ, որ մեր ավտոներկրողները կարողանան իրենց մեքենաներն արտահանել՝ ոչ միայն Ղազախստան, այլևս ԵԱՏՄ այլ երկրներ»,- նշեց Միքայել Մելքումյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ 2015թ. Հայաստանին տրված արտոնությունն ունեցել է ոչ թե բիզնես, այլ սոցիալական բնույթ: «Իսկապես, բարդ հարց եք բարձրացնում: Արտոնությունը, որը ԵԱՏՄ շրջանակում ՀՀ-ն ստացել է ժամանակին, ունեցել է սոցիալական բնույթ, ոչ թե բիզնես, առևտրային կամ սպեկուլյատիվ բնույթ: Բոլորս գիտենք, որ ԵԱՏՄ այն երկրները, որոնք ունեն սեփական արտադրություն, երբեք չեն համաձայնվել, չեն էլ համաձայնվի, որպեսզի լինի կոմերցիոն արտոնություն: Այս հարցին պետք է նայենք որպես սոցիալական արտոնության կիրառման որոշակի հետևանք»,- նշեց փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը նաև հայտնեց, որ որևէ իրավական վտանգ չկա Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք մեքենաների առքուվաճառքի գործարքներ են իրականացրել Ղազախստանի քաղաքացիների հետ:
«Ի՞նչ կլինի ապագայում, կարծում եմ, որ պետք է մոբիլիզացվենք՝ խորհրդարանը՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակներում, մենք էլ՝ միջկառավարական հարաբերությունների շրջանակներում, փորձենք մեղմել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ