Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պարոն վարչապետ, ինչի՞ եք Սիսակին ասում` մի հարց տուր

Պարոն վարչապետ, ինչի՞ եք Սիսակին ասում` մի հարց տուր
12.02.2020 | 21:56

Եթե Դուք պետք է գաք այստեղ և ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ մի հատ հարց կտաս, գամ ելույթս սրբագրեմ, պետք է արդարանամ, իմաստը ո՞րն էր դրա՝ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ուզում եմ հասկանալ կարո՞ղ է ձեր «Ֆեյսբուքի» «ըքաունթը» գողացել են, այդ ի՞նչ բան է խորհրդարանի նիստը անլրջացնել, տենց բաներ գրել: Ես իմ ելույթում Ձեզ ասացի, որ Դուք Ձեր ելույթում ասացիք այս բաները, Դուք գլխով ասացիք այո, այո, հետո նոր իմ գնահատականները տվեցի, հիմա դրանից հետո սրբագրել չի լինելու: Դա ամբողջատիրական բնույթի մտածողության ելույթ էր, որ իրավական պաշտպանության որևէ միջոց ձեռնարկողը կհամարվի հակապետական ուժ, իսկ իրավական ժողովրդավարական պետությունում ինչպես կարող է իրավական միջոց կիրառողը համարվի հակապետական ուժ, այսինքն` այլակարծության տարրական հարգանք չկա»,-ասաց նա:


Էդմոն Մարուքյանը նշեց, որ հենց այդ բանավեճից հետո, Կառավարության կողմից Վանաձորում նշանակված աուդիտի շրջանակներում փնտրում են «Լուսավոր Հայաստանի» աշխատողներ: «Ես ուզում եմ իմանալ, թե ով է հանձնարարել հարցերի պլանի մեջ գրել «Լուսավոր Հայաստանից» ով կա ձեր մոտ աշխատող»,- հետաքրքրվեց պատգամավորը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ այն, ինչ ասել է այն ժամանակ կարող է կրկնել և մեջբերեց. «Ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ առաջացնել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակապետական ուժեր»: «Ինձ միշտ թվացել է՝ մենք իրար հետ նույն դաշտում ենք եղել և այն ուժերին, որոնք ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտում են, համարել ենք հակապետական ուժեր: Եկեք նայենք Ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ ինքը նստած է եղել, նայենք Ձեր տոնը, բառապաշարը և համեմատենք հիմիկվա հետ, այո՛, վայելեք այդ ազատությունը, որ հեղափոխությունը ձեզ բերել է, բայց գոնե ընդունեք դա: Ասենք Դուք կարայի՞ք Սերժ Սարգսյանի և որևէ վարչապետի ներկայությամբ այդպես խոսել, Ձեր խոսակցության տոնայնությունը այն ժամանակ և հիմա: Ես հասկանում եմ, կարող է այդ աթոռից է, որին Դուք նստած եք, տենց ոգեշնչում է առաջանում»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է աուդիտը հանձնարարողին, վարչապետը կոչ արեց ներկայացնել, որպեսզի տեսնեն, թե ով ինչ հանձնարարել և այդ հանձնարարողի հարցերը կլուծեն:
«Դուք մտածո՞ւմ եք, որ մենք այսօր կարող ենք «Լուսավոր Հայաստանի» դեմ որևէ մեկին հանձնարարություն տա։ Տվեք գնանք պատժենք: Հիմա հայտարարել եք, որ Ձեզ սպառնում են, ես հանձնարարել եմ Ոստիկանության պետին էլ, ԱԱԾ պետին, որ զբաղվեն և գտնեն, եկեք օգնեք, գտնեն: Ինչո՞ւ Դուք մտածում եք ես Ձեզ պետք է սպառնա՞մ, պարոն Մարուքյան, Ձեր ավտոն պե՞տք է վառեմ, պե՞տք է Ձեր հետևից մարդ ուղարկեմ, էդ լո՞ւրջ եք ասում, այ ուղարկողների առաջ չեմ ուզում կոպիտ բան ասեմ, շատ բարեհամբույր, պարտադիր ժպիտի մեղմ դոզայով եք խոսել, բայց ես դեմ չեմ, վայելեք այս հնարավորությունը, հարձակվեք մեզ վրա, նկատի ունեմ քաղաքական առումով, նենց չենք էլ թողնի հարձակվեք, Դուք չեք էլ հարձակվի, ես համոզված եմ, ես Ձեզ գիտեմ»,-ասաց նա:


Արձագանքելով Էդմոն Մարուքյանը ասաց, որ 7 տարի պատգամավոր է եղել մինչ հեղափոխությունը և միայն մեկ անգամ է Սերժ Սարգսյանը մտել այս դահլիճ: «Երկու ելույթ եմ ունեցել իր աչքերի մեջ նայելով ասել եմ այն, ինչ իր մասին մտածել եմ»,- ասաց նա և նշեց, որ դրանից առաջ եղել է Կարեն Կարապետյանը, և Նիկոլ Փաշինյանի հետ իրենք նույն դաշինքից են եղել, դրանից առաջ Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը:
«Ես զարմանում եմ, կարո՞ղ է իշխանությունը հիշողության մեջ պրոբլեմ է առաջացնում, տենց բաները ո՞նց կարող եք մոռանալ: Էդ որտեղ էինք սփրթնած, որ իրավապաշտպան էի ա՞յդ ժամանակ էի սփրթնած, որ սաղ օրը բանտերում էի, թե՞ անկախ պատգամավոր լինելուց է սփրթնած, դա ինչ վիրավորական բաներ է»,-ասաց նա:
Անդրադառնալով Վանաձորի դեպքին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի ասում, թե վարչապետն է հանձնարարել, իսկ եթե չեն գտնում իրենց պրոբլեմն է:


«Ինչ վերաբերում է տոնայնությանը, ինչ տոնով որ մեզ սպառնում էիք այդ ելույթի ժամանակ էդ տոնով էլ պատասխանել եմ»,-ասաց նա և համաձայնեց, որ Ժողովրդի կամքի արտահատման առումով նույն գծում են, բայց խոսքը գնում է մինչ որոշումը ուժի մեջ մտնելու քննարկումների մասին:
Օգտվելով արձագանքի հնարավորությունից վարչապետը ավելացրեց.«Մենք ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է, դուք ասում եք գնանք ՍԴ իրենց դիմենք, տեսնենք ճգնաժա՞մ է, թե ոչ, եթե ուզում եք գնաք դիմեք, դիմեք, ուր ուզում եք դիմեք, մենք վերաբերմունք ունենք այդ հարցի շուրջ: Փաստարկ ունե՞ք, գնացեք ժողովրդին համոզեք, մենք ասում ենք, ինչի եք Սահմանադրական դատարանին համոզում, իրենք համոզված են, գնացեք համոզեք ժողովրդին: Իսկ հիշողության կարիք չկա, փառք Աստծո «Յութուբ» կա, հիշողությանը ինչո՞ւ եք հղում անում, ես հղում եմ անում «Յութուբին»: Նա նաև նշեց, որ «Յութուբում» բոլոր ելույթները պահպանված են:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ