Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վան Գոգի՝ 1960-ականներին 5 դոլարով վաճառված կտավն աճուրդի կհանվի 17 մլն դոլարով

Վան Գոգի՝ 1960-ականներին 5 դոլարով վաճառված կտավն աճուրդի կհանվի 17 մլն դոլարով
12.02.2020 | 21:57

Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի կտավներից մեկը, որը 1967-ին գնվել էր 5 դոլարով, օրիգինալ կտավ ճանաչվելուց հետո աճուրդի կհանվի 17 մլն դոլարով:

«Գեղջկուհին ֆերմայի դիմաց» կտավը ստեղծվել է 1885թ., երբ Վան Գոգը 33 տարեկան էր: Ըստ մասնագետների՝ սա առաջին կտավներից էր, որ նկարիչը վաճառել է: Կտավը հայտնաբերվել է բրիտանական Բիլինգտոն քաղաքում բնակվող Հոլմ ընտանիքի տանը: Այն ժամանակ դեռևս ապացուցված չէր, որ կտավի հեղինակն իսկապես Վան Գոգն է:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ