Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ոչնչացնել Իդլիբի երկնքի բոլոր ինքնաթիռները, եթե սպառնալիք լինեն տարածաշրջանում թուրքական ուժերի համար՝ գրում է Daily Sabah-ը: Անկարան չի հապաղի հարվածել այն թիրախներին, որոնք ուղղակի սպառնալիք են ներկայացնում այդ տարածքում գտնվող զինված ուժերի համար:
«Ինքնաթիռները, որոնք ռմբակոծել են Իդլիբում խաղաղ բնակիչներին, այլևս այդքան ազատ չեն թռչի», – հավաստիացրել է Էրդողանը: Նա հավելել է, որ Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այլևս ուժի մեջ չէ, քանի որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և այլք կոպտորեն խախտել են: