Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ արցախյան բանակցությունների մասին

Նիկոլ Փաշինյանը՝ արցախյան բանակցությունների մասին
12.02.2020 | 21:59

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետին հարցրեց՝ հունվարի 29-ին և 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները շուրջ 11 ժամ ինչի՞ շուրջ են բանակցել: «Ինչ պետք է խոսվեր և ինչ խոսվել է, ես նախքան այդ հանդիպումը այս ամբիոնից տասնյակ անգամ ներկարացրել եմ:

Բացառված է որևէ բան խոսվի, քան մեր հրապարակային հայտարարություններում ասել ենք: Մենք մեր օրակարգը հռչակել ենք, թե ինչ օրակարգով ենք գնում և ինչի մասին է լինելու մեր խոսակցությունը: Մնացած բոլոր անհեթեթագույն շահարկումներն ուղղակի նույնիսկ մեկնաբանության արժանի չեն»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ