ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Մինսկ: Բելառուսի ՊՆ նախարար Վիկտոր Խրենինի հրավերով այցի շրջանակներում նախատեսված են հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ բանակցությունները, Հայաստանի և Բելառուսի ՊՆ-ների 2020-ի համագործակցության պլանի հաստատումը: Նախատեսված են նաև հանդիպումներ Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։