Թուրքիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում խաղաղ բնակիչների վրա հարձակման մեջ և պահանջել դուրս բերել սիրիական կառավարական զորքերը Իդլիբ նահանգում գտնվող «դեէսկալացիայի գոտուց»: Նա սպառնացել է թուրքական զինուժի վրա նոր գրոհների դեպքում հարձակվել Սիրիայի կառավարական ուժերի վրա: ՌԴ ՊՆ-ն հակադարձել է, որ Էրդողանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում և Սիրիայում ահաբեկչական խմբավորումները քաղաքացիական անձանց օգտագործում են որպես «կենդանի վահան»: