Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Առաջիկայում նախատեսվում է ստորագրել ՀՀ- ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր

Առաջիկայում նախատեսվում է ստորագրել ՀՀ- ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր
13.02.2020 | 13:54

ՀՀ-ն ավիացիայի ոլորտում այսօր ունի 49 միջկառավարական պայմանագիր։ Առաջիկայում նախատեսվում է ստորագրել ՀՀ և ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը՝ ԱԺ-ում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ ինչպիսին են հոսքերը Հայաստանի և Հորդանանի միջև։ Տաթևիկ Ռևազյանը նկատեց, որ թեև այս պահին ավիաընկերությունների միջև մեծ հետաքրքրվածություն չկա, սակայն դա առիթ չէ ձեռքերը ծալած նստելու, և իրենք փորձելու են կապեր ստեղծելու ուղղությամբ քայլեր անել։

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ