Հարցը նրանում չէ՝ մեզ ազգային փոխադրող պետք է, թե ոչ։ Հարցը նրանում է, թե ինչպես կարող ենք ունենալ մրցունակ փոխադրող՝ ԱԺ-ում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ «Մենք պատրա՞ստ ենք ունենալու ավիաընկերություն, որը դատարկ ինքնաթիռներով է թռչելու, պատրա՞ստ ենք որպես պետություն այդ ծախսը կրել։ Ավիացիայում կոնսոլիդացիա է գնում, մրցակցությունը բարդանում է։ Մրցակցելու համար պետք է 200-300 ինքնաթիռ ունենալ», - ասաց նա։