Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՀՀ-ում հնարավո՞ր է մեկ ամիս ապրել պարենային զամբյուղի արժեքով՝ մոտ 34 000 դրամով

ՀՀ-ում հնարավո՞ր է մեկ ամիս ապրել պարենային զամբյուղի արժեքով՝ մոտ 34 000 դրամով
13.02.2020 | 14:09

««Ժողովուրդը» տեղեկացավ, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, անցյալ տարվա միջին ընթացիկ գներով կազմել է 60 229 դրամ՝ ամսական կտրվածքով, իսկ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 34028 դրամ՝ ամսական կտրվածքով: 2018-ին պարենային զամբյուղի արժեքը, ամսական կտրվածքով կազմել է 35 906 դրամ: Այսինքն՝ սպառողական զամբյուղը, թե ամսական, թե տարվա կտրվածքով էժանացել է: Բայց, միևնույնն է, սա բավարար չէ մարդուն պատշաճ սնվելու, ապրելու համար:
Շատերը մեր երկրում այս ամիսներին գոյատևելու համար ստիպված են լինում դիմել բանկերին, վարկային կազմակերպություններին: Գերմանիայում սպառողական զամբյուղը ներառում է մոտ 750 տեսակի ապրանքներ ու ծառայություններ՝ կյանքի տարբեր ոլորտներից: Ֆրանսիայում սպառողական զամբյուղը, բացի անհրաժեշտ մթերքներ ու ծառայություններ պարունակելուց, ներառում է նաև այցելություններ ռեստորաններ և գեղեցկության սրահներ: Դե արի ու Հայաստանի կառավարության որևէ պատասխանատուի առաջարկի 34 028 դրամով ապրել մի ամբողջ ամիս: Համենայնդեպս, մեր հանրապետությունում պարզապես հնարավոր չէ 34.000 դրամով ապրել»։

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ