Առաջին անգամ կազմակերպվող Երևանյան միջազգային Տրոմբոնի փառատոնի` ArmBone Festival-ի բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Համերգը կանցկացվի փետրվարի 13-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) ելույթ կունենա դիրիժոր Սանտյագո Դիազ Ագիռեի (Իսպանիա) ղեկավարությամբ: Թոմեր Մաշկովսկին (բաս տրոմբոն/Իսրայել/Նիդեռլանդներ), Ջորջ Կրիմպերիսը (տրոմբոն/Հունաստան), Խուան Պարդո Խիլը (տրոմբոն/Իսպանիա) հանդես կգան նվագախմբի հետ:
Երեկոյի ընթացքում կհնչեն Գրիգի, Հենդելի, Տելեմանի, Արենսկու և այլ կոմպոզիտորների գործեր: