Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գերմանիան աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին

Գերմանիան աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին
13.02.2020 | 23:01

Բունդեստագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: «Ձեր երկիրը մեզ համար հետաքրքիր է որպես կայացած խորհրդարանական պետություն, քանի որ 2018-ից Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում է կատարել խորհրդարանական համակարգի»,- ասել է վարչապետը` կարևորելով այս ուղղությամբ գերմանական փորձի փոխանակումը` համակարգը մեր երկրում ավելի ֆունկցիոնալ դարձնելու նպատակով:


Վարչապետն անդրադարձել է Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին և դրա հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեստագի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրել է հետևելու ինչպես հանրաքվեի ընթացքին, այնպես էլ հետագայում Սահմանադրական դատարանի համալրման գործընթացին:


Վոլֆգանգ Շոյբլեն աջակցություն է հայտնել ՀՀ-ում երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացին` ընդգծելով, որ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի համագործակցության զարգացմանը:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ