Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայ-գերմանական հարաբերությունները երբևէ եղած ամենաբարձր մակարդակի վրա են

Նիկոլ Փաշինյան. Հայ-գերմանական հարաբերությունները երբևէ եղած ամենաբարձր մակարդակի վրա են
13.02.2020 | 23:05

Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը ԵՄ-ի, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է։ Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա», - նշեց նա։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ուզում է առանձնակի շեշտել այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։ «Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո, տիկին կանցլեր, շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ: Անչափ ուրախալի է, որ «KfW» բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման «Թումո» կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիրը: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկրին մեր առաջավոր փորձի փոխանցումը», - ասաց ՀՀ վարչապետը։ Նա ընդգծեց՝ հայ-գերմանական հարաբերություններն այսօր երբևէ եղած ամենաբարձր մակարդակի վրա են:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ