Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Լուսինե Բադալյան. Այլևս որևիցե մեկը չհամարձակվի շանտաժի լեզվով խոսել պատգամավորների հետ

Լուսինե Բադալյան. Այլևս որևիցե մեկը չհամարձակվի շանտաժի լեզվով խոսել պատգամավորների հետ
13.02.2020 | 23:06

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով ելույթում «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ դիմելով առողջապահության նախարարի տեղակալ Լենա Մանուշյանին ասաց. «Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել պատագմավորի նկատմամբ հարգանքի մասին, և հարգելի փոխնախարարին ասել, որ այլևս որևիցե մեկը չհամարձակվի շանտաժի լեզվով խոսել պատգամավորների հետ: Արտահայտությունը, որ «ով դեմ քվեարկի՝ մահերը մնալու են նրա խղճին» անթույլատրելի են»:


Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ առաջարկեց կողմ քվեարկել նախագծին, ապա աշխատանքային խումբ ստեղծել վիճահարույց դրույթների շուրջ փոփոխություններ ձեռնարկելու ուղղությամբ:
ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյան էլ նկատեց.
«Երբ առաջին ընթերցմամբ էինք քննարկում, առաջարկ եղավ կողմ քվեարկել հետո առաջինից երկրորդ ընթերցում առաջարկություններ անել և ընդունել, բայց, կարծես թե, դա տեղի չունցավ: Մենք մեր դառը փորձի վրա հիմնվելով՝ դեմ ենք քվեարկելու»։
ԲՀԿ խմբակցությունը ևս կողմ էր երկրորդ ընթեցմամբ դրական քվեարկել, ապա աշխատանքային խումբ ձևավորել:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ