Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վահագն Հովակիմյանն առաջարկում է փոփոխություններ ԱԺ կանոնակարգում

Վահագն Հովակիմյանն առաջարկում է փոփոխություններ ԱԺ կանոնակարգում
13.02.2020 | 23:11

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ է առաջարկում: Նա առաջարկում է «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ անհրաժեշտության դեպքում ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաև արտահերթ նիստում:

««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ դրանք արհեստականորեն ձգձգում են գործընթացը: Մասնավորապես, դատավորի հրաժարականի դեպքում, եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կկատարի իր պարտավորությունը, միևնույն է՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս: Այս փոփոխության նպատակն է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաև արտահերթ նիստում: Այսպիսով, դատավորի թափուր տեղի համալրման գործընթացը չի ձգձգվի՝ զուտ ձևական կարգավորումներով պայմանավորված», - ասված է նախագծում:


Հովակիմյանը նախագիծը ներկայացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար։

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ