Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սիրիայի խորհրդարանում

Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սիրիայի խորհրդարանում
14.02.2020 | 14:27

Անկարան դատապարտել է Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը որոշումը սիրիական ռեժիմի բնույթը ներկայացնող ցայտուն օրինակ է համարել: Նա սիրիական իշխանություններին մեղադրել է տարիներ շարունակ սեփական ժողովրդին կեղեքելու, միլիոնավոր մարդկանց տեղահանելու, քիմիական զենք կիրառելու մեջ, շեշտելով՝ այս որոշումն ի ցույց է դնում Սիրիայի իշխանությունների երկերեսանիությունը։

«Մարդկային ողբերգությունը, որի պատճառը սիրիական ռեժիմն է, պատմության ամենադաժան աղետներից մեկը մեր սահմանին է տեղի ունենում», - հայտարարել է նա՝ հավելելով՝ միջազգային հանրության աչքում իր օրինականությունը կորցրած ռեժիմը, առաջ քաշելով «անհիմն պնդումները», ցույց է տալիս դրանց հետևում կանգնած «իր աղավաղված մտայնությունը»:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ