Սահմանադրական փոփոխության գաղափարը մեկ հանգամանք հաստատեց. մենք ունենք մի իրավիճակ, երբ 2019-ից ՍԴ-ն ամբողջությամբ համալրված լինելով, մշտապես 8 դատավորով է նիստեր անցկացնում, «Սահմանադրական անվտանգություն՝ մարտահրավերներ և լուծումներ» քննարկմանն ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այն հիմանվորումը, որը ներկայացվել էր, տեղին չէր։ Հիշեք ՍԴ անդամի և դատավորի անկյունաքարային խնդիրը. այդ հարցը, փաստորեն, լուրջ չէր, որ մենք հիմա հանրաքվեով, անցումային դրույթի մակարդակով փորձում ենք կիսալուծումներ գտնել՝ խաթարելով Սահմանադրության կայունությունը», - ասաց նա: