Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արցախում առաջադրվել է նախագահի 11 թեկնածու

Արցախում առաջադրվել է նախագահի 11 թեկնածու
15.02.2020 | 14:11

2020-ի փետրվարի 14-ի դրությամբ մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ ԿԸՀ-ն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 11 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:


Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել`
Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,
«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների ընդգրկմամբ:
Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` Ազատ Հայրենիք-ՔՄԴ կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ:
Ներկայացված փաստաթղթերը ԱՀ ԿԸՀ-ում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ փետրվարի 18-ին:

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ