Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մայք Պոմպեո. Արևմուտքը հաղթում է

Մայք Պոմպեո. Արևմուտքը հաղթում է
16.02.2020 | 14:39

Անվտանգության խնդիրներին նվիրված Մյունխենի միջազգային համաժողովում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն նշել է, որ Վաշինգտոնի և եվրոպական պետությունների տարաձայնությունների պարբերաբար հնչող պնդումները չափազանցված են:

«Վերջերս արևմտյան մի քանի ղեկավարների հնչեցրած հայտարարությունները ինձ զարմացնում են: Պնդումներ են հնչում, թե միջազգային աշխարհակարգը ճգնաժամի մեջ է, իսկ ԱՄՆ-ը իբր մերժում է միջազգային հանրությանը: Ես, սակայն, այսօր այստեղ եմ, որպեսզի հստակորեն ասեմ ձեզ` այդ հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն: Տրանսատլանտյան դաշիքնի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Արևմուտքը հաղթում է, մենք միասնաբար ենք հաղթում», - հայտարարել է Պոմպեոն` ընդգծելով, որ այս փուլում հիմնական պայքարը ծավալվել է մի կողմից արևմտյան պետությունների, մյուս կողմից` Ռուսաստանի և Չինաստանի միջև:

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ