Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նարեկ Սամսոնյանին սուտ մատնության մեղադրանք է առաջադրվել

Նարեկ Սամսոնյանին սուտ մատնության մեղադրանք է առաջադրվել
16.02.2020 | 14:40

Մեղադրանք է առաջադրվել «Քաղաքացիական գիտակցություն» Հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ մատնության համար՝ հայտնում է ՀՔԾ-ն։ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ըստ առաջադրված մեղադրանքի` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հունվարի 26-ին «Facebook»-ում գրառմամբ, այնուհետև ՀՔԾ-ում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքով հայտնել է, թե իբր ՀՀ վարչապետը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3 000 դոլար արժողությամբ, որից հետո՝ 2019-ի դեկտեմբերին, վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5 000 դոլար: Ըստ Նարեկ Սամսոնյանի` այդ մասին տեղեկանալուց հետո վարչապետը որոշել է ՊԵԿ-ի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին:


«Այսինքն` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ՀՀ վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում», - ասված է հաղորդագրությունում: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ