Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիայի պատվիրակությունը փետրվարի 17-ին կմեկնի Մոսկվա

Թուրքիայի պատվիրակությունը փետրվարի 17-ին կմեկնի Մոսկվա
16.02.2020 | 15:02

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական պատվիրակությունը փետրվարի 17-ին կմեկնի Մոսկվա` շարունակելու սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցով բանակցությունները:

«Այսօր մենք բանակցություններ կանցկացնենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Երկուշաբթի թուրքական պատվիրակությունը կուղևորվի Ռուսաստան: Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական ճանապարհով լուծել Իդլիբի խնդիրը: Եթե դիվանագիտական ճանապարհով չստացվի, կարվեն անհրաժեշտ քայլեր»,-ասել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ