Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մակրոնը Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկխոսության կարիք է տեսնում

Մակրոնը Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկխոսության կարիք է տեսնում
16.02.2020 | 15:06

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գտնում է, որ Եվրոպան երկխոսության կարիք ունի Ռուսաստանի Դաշնության հետ, որի նպատակը պետք է լինի սառեցված հակամարտությունները կարգավորելը, կիբերանվտանգության հարցերի քննարկումը։

Մյունխենի անվտանգության համաժողովում Մակրոնն ասել է. «Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսությունը պետք է հիմնված լինի սառեցված հակամարտությունները կարգավորելու ունակության, կիբերանվտանգության մասին քննարկման ունակության վրա»:

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ