Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հասան Ռոհանի. Իրանը երբեք տեղի չի տա ամերիկյան ճնշումներին

Հասան Ռոհանի. Իրանը երբեք տեղի չի տա ամերիկյան ճնշումներին
16.02.2020 | 23:38

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքով` Վաշինգտոնի որդեգրած առավելագույն ճնշման քաղաքականությունն իր նպատակին չի հասնում: «Իրանը երբեք ճնշումների տակ չի բանակցի ԱՄՆ-ի հետ», - հայտարարել է Ռոհանին Թեհրանում մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք երբեք չեն ընկրկի ԱՄՆ ճնշումների առջև և թույլ դիրքերից չենք բանակցի: Իրանի դեմ «առավելագույն ճնշման» ամերիկյան քաղաքականությունը դատապարտված է անհաջողության», - հայտարարել է Իրանի նախագահը:

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ