Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը սկսվեց

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը սկսվեց
17.02.2020 | 13:15

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը այսօր սկսվեց և կտևի մինչև ապրիլի 3-ը, հանրաքվեն տեղի կունենա ապրլի 5-ին:
«Այո»-ի շտաբը գլխավորում է ՔՊ վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Այս պահի դրությամբ «Ոչ»-ի շտաբ ձևավորված չէ: ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները հայտարարել են, որ չեն ձևավորի «Ոչ»-ի շտաբ:
Սահմանված ժամկետում «Ոչ»-ի շտաբ չգրանցվելու դեպքում այն կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացուց բաղկացած խումբը:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ