Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քիշնևը մերժում է Մերձդնեստրում ռուսաստանցի զինվորականների թվի տասնապատկման առաջարկը

Քիշնևը մերժում է Մերձդնեստրում ռուսաստանցի զինվորականների թվի տասնապատկման առաջարկը
17.02.2020 | 23:33

Մոլդովայի իշխանությունները մերժել են Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության ղեկավարների` տարածաշրջանում ռուսաստանցի զինվորականների թվի ավելացման առաջարկը՝ Քիշնևում ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն: «Կարծում եմ, որ նման առաջարկների քննարկումը անլուրջ գործ է», - ասել է նա:


Ռուսաստանցի զինվորականների թիվը 400-ից 4200-ի հասցնելու առաջարկով օրերս հանդես էր եկել հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունները համակարգող Միասնական վերահսկիչ հանձնաժողովում Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Օլեգ Բելյակովը:
«Խաղաղապահների թվի ավելացման որևէ կարիք չկա»՝ հայտարարել է Մոլդովայի վարչապետը:

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ