Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գլխավոր շտաբն անդրադարձել է Զինված ուժերում մահվան դեպքերին

Գլխավոր շտաբն անդրադարձել է Զինված ուժերում մահվան դեպքերին
17.02.2020 | 23:35

Տարեսկզբից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են՝ ասված է Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ:


«Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք համակողմանիորեն և խորությամբ ուսումնասիրվում է, քննվում է պատկան մարմինների կողմից, արվում են անհրաժեշտ հետևություններ և հնարավոր ամեն ինչ բացթողումները շտկելու և հետագայում բացառելու համար: Հորդորում ենք բոլորին լինել համբերատար, զերծ մնալ զգացմունքային բնորոշումներից, որակավորումներից և անհիմն մեղադրանքներից, լինել զգոն և առավելագույնս զգուշավոր լրատվամիջոցներում, սոցցանցերում և այլ հարթակներում պետության անվտանգությունն ապահովող կառույցի հետ կապված ցանկացած հրապարակային միտք արտահայտելիս», - նշված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ