Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չավուշօղլուն խոսել է Իդլիբի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի բանակցությունների մասին

Չավուշօղլուն խոսել է Իդլիբի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի բանակցությունների մասին
17.02.2020 | 23:36

Թուրքիայի ԱԳնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան շարունակում են բանակցությունները՝ Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակը կարգավորելու համար:

«Մենք չպետք է թույլ տանք, որ սիրիական խնդիրը վնասի մեր համագործակցությանը և ազդի մեր հարաբերությունների վրա», - ասել է նախարարը: Չավուշօղլուն նշել է, որ կողմերը վերջնական որոշումը կկայացնեն Իդլիբի վերաբերյալ՝ փետրվարի 17-ին Մոսկվայում երկու երկրների պատվիրակությունների հանդիպումից հետո:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ