Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գոհար Մելոյան. Ներկայիս ուժերին հետագայում փոխարինողները բարձրացնելու են այս հանրաքվեի լեգիտիմության խնդիրը

Գոհար Մելոյան. Ներկայիս ուժերին հետագայում փոխարինողները բարձրացնելու են այս հանրաքվեի լեգիտիմության խնդիրը
17.02.2020 | 23:37

«Հետագա ուժերը, ովքեր կփոխարինեն ներկայիս ուժերին, բարձրացնելու են այս հանրաքվեի լեգիտիմության խնդիրը», - «Առաջին հայացքից» հաղորդման ընթացքում անդրադառնալով ապրիլի 5-ին հանարաքվե անցկացնելու շուրջ իրավական անորոշությանն՝ ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։


«Եթե արդյունքում, օրինակ, «Այո» կողմը հաղթի, և նոր ՍԴ ձևավորվի, և ՄԻԵԴ-ի հետ կապված խնդիրներ ենք ունենալու, և կրկին կազմավորվող ՍԴ-ի լեգիտիմության խնդիրն է բարձրացվելու։ Մի շարք քրեագետներ արդեն նշել են, որ այս ամբողջ պրոցեսում կան հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում։ Ես կիսում եմ այդ դիրքորոշումները։ Եթե Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներն ուսումնասիրում ենք, այո, երկուսն էլ որոշակիորեն առկա են», - ասել է Մելոյանը։ Նա նաև ավելացրել է, եթե նախկինում կեղծվել են ընտրություններ, մեր իրավական պետության շրջանակներում գործիքակազմ կա, թող հարուցվեն համապատասխան քրեական գործեր, և թող քննություն ընթանա, թող պարզվեն, հաստատվեն կեղծիքները, և համապատասխան անձինք պատասխանատվություն կրեն։ Չի կարելի վերացական, մանիպուլյատիվ նպատակներով այդ ինֆորմացիան օգտագործել և հրամցնել հանրությանը:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ