Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հրաժարական է ներկայացրել Ֆրանսիայի առողջապահության նախարարը

Հրաժարական է ներկայացրել Ֆրանսիայի առողջապահության նախարարը
18.02.2020 | 11:21

Ֆրանսիայի առողջապահության նախարար Ագնես Բուզինը լքում է պաշտոնը` Փարիզի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակով: Նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը` ինքնաբացարկ հայտարարած Բենժամեն Գրիվոյի փոխարեն: Գրիվոն ստիպված էր դուրս գալ ընտրապայքարից, երբ ռուսաստանցի հայտնի նկարիչ, Ֆրանսիայում ապաստան ստացած Պավել Պավլենսկուն պատկանող կայքում քաղաքապետի թեկնածուին վարկաբեկող տեսանյութ էր հրապարակվել:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ