Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սերբիա-Ռուսաստան ռազմական համագործակցությունը «վերելքի միտում ունի»

Սերբիա-Ռուսաստան ռազմական համագործակցությունը «վերելքի միտում ունի»
18.02.2020 | 11:22

Սերբիա-Ռուսաստան ռազմական համագործակցությունը «վերելքի միտում ունի», և երկու երկրներն էլ հավատարիմ են դրա հետագա ամրապնդմանը՝ հայտարարել է Սերբիայի ՊՆ-ն ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության Բելգրադ այցի կապակցությամբ։ Սերբիան ցանկանում է ուժեղ բանակ, «քանի որ դա կայունության և չեզոքության գրավական է», ասել է երկրի ՊՆ նախարար Ալեքսանդր Վուլինը։ Սերբիան ամուր քաղաքական և տնտեսական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ՝ չնայած ԵՄ-ին անդամակցելու նպատակին: Բելգրադը խոստացել է չանդամակցել ՆԱՏՕ-ին և հրաժարվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի հարցով:

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ