Լիբիայի ազգային համաձայնության միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջն աղետալի է անվանել իրավիճակը՝ նավթային տերմինալների շրջափակման պատճառով:
«Միջազգային հանրությունը, որը Լիբիայում կայունության կոչ է անում, որևէ հստակ գործողություն չի ձեռնարկում՝ կապված նավթային տերմինալների շրջափակման հետ: Դա լիբիացիների համար գոյատևման հիմնական աղբյուրներից է: Այժմ կենտրոնական բանկը ստիպված է բյուջե պատրաստել՝ հիմնվելով միայն ֆինանսական ռեզերվների վրա», - ասել է նա «The Times»-ին հարցազրույցում: Ըստ «National Oil Corporation»-ի՝ Լիբիայում նավթի արդյունաբերության ծավալները նվազել են 1,2 մլն բարելով՝ հասնելով մինչև օրական 163,6 հազար բարել: Վնասները գնահատվում են 1,4 մլրդ դոլար: