Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քարոզչությանն ակտիվ ներգրավվելու են նաև մարզպետները և վարչական շրջանների ղեկավարները

Քարոզչությանն ակտիվ ներգրավվելու են նաև մարզպետները և վարչական շրջանների ղեկավարները
18.02.2020 | 11:27

«Ժողովուրդին» մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից, որ նախաձեռնել է հենց Փաշինյանը՝ նա ցանկացել է քննարկել երեկվանից պաշտոնապես մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շուրջ:


Թերթի տեղեկություններով՝ հիմնական քննարկվող հարցը քարոզարշավի ընթացքն է եղել՝ շտաբների ձևավորումը, քարոզչություն իրականացնողները և դրանց ձևերը, այսինքն, թե ինչպես պետք է տանել «այո»-ի քարոզը: Հիմնական գործող անձինք Սուրեն Պապիկյանը, Սիփան Փաշինյանը և Հակոբ Սիմիդյանն էին լինելու, բայց երեկ պարզվել է, որ քարոզչությանն ակտիվ ներգրավվելու են նաև մարզպետները և վարչական շրջանների ղեկավարները: Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքը ևս մասնակցելու է քարոզարշավին, կհստակեցվի` ինչ գրաֆիկով և ձևաչափով, և կոչ է արել ակտիվ նախապատրաստվել: Եվ ուշագրավ է, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարները զբաղվելու են քարոզարշավով, բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանից. նրան թույլ չեն տվել:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ