Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կիպրոսի նախագահը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Ֆամագուստայում

Կիպրոսի նախագահը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Ֆամագուստայում
18.02.2020 | 11:28

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատապարտել է Թուրքիայի կողմից կղզու Վարոշայի շրջանում (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) իրակացվող քայլերը և որակել մարտահրավեր: Կիպրոսի զբոսաշրջային հանգստավայրերից մեկը հանդիսացող Վարոշայի շրջանը, որը «ուրվական քաղաք» է, արդեն 46 տարի փակ է այցելուների համար: Անաստասիադիսը նշել է, որ Ֆամագուստայի բացմանն ուղղված Թուրքիայի քայլերին իրենք կպատասխանեն դիվանագիտական քայլերով: «Ձեռքներս ծալած չենք նստի: Անընդունելի կլինեն այստեղ թուրքերի սադրիչ գործողությունները»,-ասել է Կիպրոսի նախագահը: Անաստասիադիսը անընդունելի է համարել թե ցամաքային հատվածում, թե Միջերկրական ծովում Կիպրոսի ինքնիշխանության իրավունքի խախտումները:


Թուրքիայի դիրոքորոշումը այս հարցում այն է, որ այս շրջանը հանդիսանում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մասը, և նրանք այստեղ իրավունք ունեն «գործի դնելու բոլոր միջոցները` ապահովելու իրենց հայրենիքի կայունությունն ու տնտեսական զարգացումը»:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ