Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դանա Մազալովան վերահաստատում է՝ Ալիևը ստում է

Դանա Մազալովան վերահաստատում է՝ Ալիևը ստում է
18.02.2020 | 11:29

Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել՝ հայտնում է «Արմենպրեսը»:


Լրագրողն ափսոսում է, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, որոնք, հնարավոր է, վերաձայնագրված լինեն:
«Չկար համացանց, չկային համակարգիչներ, բայց ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, ոչինչ չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել, սակայն այն ժամանակ նա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը ասել է»,- ասել է Մազալովան, նա միակն է եղել, ում Մութալիբովը բացառիկ հարցազրույց է տվել նախագահի պաշտոնը թողնելուց մեկ ամիս անց:


Մազալովան Խոջալուի ողբերգության պատմությանը ծանոթացել է անձամբ բացառիկ կադրեր վավերագրած կինոօպերատոր Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութերից: «Չինգիզը, ում հետ ծանոթացել էինք Կիսլովոդսկում, իր բնակարանում պատմեց ինձ, թե ինչպես էին այդ մարդկանց սպանում, վնասում էին ծնկները, որպեսզի նրանք չկարողանան գնալ: Ծնկները… մարդու մարմնի վրա ամենացավոտ տեղը: Հաջորդ օրը ես պայմանավորած էի հարցազրույցի համար Մութարիբովի հետ: Ես չէի կարող նրան չհարցնել, թե ինչ եմ տեսել Չինգիզի նկարահանած կադրերում: Միայն թե չասացի իմ ընկերոջ՝ Չինգիզի անունը, որպեսզի նրան չվնասեմ: Երկու ամիս հետո Չինգիզին սպանեցին…»,-ցավով հիշում է լրագրողը:
Նա ներկայացրեց ևս մեկ սարսափելի փաստ, որը ֆիքսել է անգամ 1992 թ. մարտին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի գործող նախագահ Իրժի Դինստբիրի կողմից իրականացվող ԵԱՀԽ միջնորդական առաքելությունը. չհուղարկավորված և նեխած մարմիններ. Խոջալուի դեպքերը տեղի էին ունեցել փետրվարի վերջին, իսկ մուսուլմանական կարգի համաձայն` մահացած մարդուն պետք է հուղարկավորել մինչև երկրորդ օրը:


Հայտնի է, որ մարդկանց մարմիններ հայտնաբերվել են Աղդամի ադրբեջանական ստորաբաժանումների՝ «ժողովրդական ճակատ»-ի վերահսկած դիրքերի դիմաց, ինչը երևում է Մուստաֆաևի փետրվարի 28-ի նկարահանումից։ Չինգիզ Մուստաֆաևը միջադեպի վայրում ևս մեկ նկարահանում է իրականացրել մարտի 2-ին։ Ինչպես պարզ է դարձել երկու նկարահանումներից, ինչի մասին նշել է նաև հեղինակը, դիակները տեղափոխված են եղել, առաջին նկարահանմամբ երևում են դիակներ, որոնք երկրորդ տեսանյութում արդեն ենթարկվել են խեղումների, հանվել է գանգամաշկը, կատարվել են դիակների այլ պղծումներ։ Սակայն, հատկանշական է, որ փետրվար 28-ի նկարահանման ընթացքում միջադեպի վայրում շրջել են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք էլ տեղաշարժել են դիակները։
«Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ չեմ վերցրել և պատճենել այդ կադրերը: Մինչև հիմա խիղճս տանջում է: Հասկանում եք՝ Մութալիբովի հետ հարցազրույցն այդ տեսանյութերի և Չինգիզի հետ խոսակցության արդյունքն էր»,- նշել է Մազալովան:


«Արմենպրես»-ի թղթակցի ճշտող հարցին՝ ինչպես եք վերաբերում փաստին, որ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի հրապարակային ամբիոնն օգտագործեց հերքելու Մութալիբովի խոսքերը, Մազալովան ընդգծել է. «Ես կպատասխանեմ այսպես. գիտենք` Թուրքիան էլ մինչև հիմա հերքում է Հայոց ցեղասպանությունը: Եվ վերջ»:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ