Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արտակ Դավթյանին եւ Դավիթ Տոնոյանին հրավիրելու են ԱԺ

Արտակ Դավթյանին եւ Դավիթ Տոնոյանին հրավիրելու են ԱԺ
18.02.2020 | 11:31

«Հրապարակը» գրում է. «Արցախում խաղաղ պայմաններում զոհերի վիճակագրությունը մտահոգում է նաեւ իշխանություններին։ Երեկ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն էր հրավիրել ուժայինների մասնակցությամբ՝ քննարկելու վերջին շրջանում բանակում տեղի ունեցող դժբախտ պատահարները։ Մասնակցել են նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Իսկ այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներն են հրավիրել շտաբի պետ Արտակ Դավթյանին։ Հարցի շուրջ անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում, իսկ մի քանի օր անց էլ հրավիրելու են Դավիթ Տոնոյանին»։

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ